|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 հոկտեմբերի 2025 թվականի N 134-Ա |
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱԾ «ՌԻՆԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՆԴԱՄԻՋՅԱՆ 1700 ԳԾԱՄԵՏՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼԸ 3600 ԳԾԱՄԵՏՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄԸ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 25-րդ կետերի և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման պահանջերով, և Հաշվի առնելով, որ մասնակցային բյուջետավորում գործընթացի շրջանակներում հաղթած «Ռինդ բնակավայրի հանդամիջյան 1700 գծամետր ընդհանուր երկարությամբ ճանապարհների բարեկարգում» ծրագրի իրականացումից հետո խիստ անհրաժեշտություն է առաջացել ծրագրի 2-րդ փուլի իրականացումը․
Արենի համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Մասնակցային բյուջետավորում գործընթացի շրջանակներում հաղթած «Ռինդ բնակավայրի հանդամիջյան 1700 գծամետր ընդհանուր երկարությամբ ճանապարհների բարեկարգում» ծրագրի 2-րդ փուլը՝ 3600 գծամետր ընդհանուր երկարությամբ ճանապարհի բարեկարգումը, նախագծանախահաշվային արժեքը 40284750 ՀՀ դրամ, 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացնելուն։
|
Կողմ -9 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ ԲԱԲԱՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՍԱՄՎԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|