Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ՀՀ կառավարության 17․06․2021թվականի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին մասի 9-րդ կետը, ՀՀ վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ-297 և 2/փ-320 դրական եզրակացությունները՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Հայկ Արմենի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0496հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-008-0112-0140, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
2․ Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Հովիկ Կնյազի Սմբատյանին, Խաչիկ Կնյազի Գրիգորյանին, Կնյազ Արմենակի Գրիգորյանին և Վաչիկ Կնյազի Գրիգորյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0,329հա գյուղատնտեսական նշանակության (ծածկագիրը՝ 10-025-0101-0074, հողատեսքը՝ վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։