Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
1, Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 18․09․2020թվականի թիվ 101-Ն որոշումը։
2. ՄԱԶ մակնիշի վակումային ավտոմեքնայով մատուցված ծառայության 1 այցի արժեքը սահմանել՝
1) համայնքի բնակիչների համար` 50 000 ՀՀ դրամ՝ ներառյալ դիզելային վառելիքը,
2) 1 այցի շրջանակներում 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ ուղեբեռի համար՝ 25 000 ՀՀ դրամ՝ ներառյալ դիզելային վառելիքը,
3) Կազմակերպությունների համար 80 000 ՀՀ դրամ՝ ներառյալ դիզելային վառելիքը, տեղափոխման 1 կմ-ը՝ 500 ՀՀ դրամ։
4) Կազմակերպությունների համար 1 այցի շրջանակներում 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ ուղեբեռի համար՝ 40 000 ՀՀ դրամ՝ ներառյալ դիզելային վառելիքը։
5) Թույլատրել Արենի համայնքի ղեկավարին, իրենց դիմումի համաձայն և սոցիալական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում Արենի համայնքի սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների համար կիրառել զեղջ՝ 30%-ի չափով։
3․ ՄԱԶ մակնիշի վակումային ավտոմեքենայի վարորդի և վարորդի օգնականի համար վարձատրության չափ սահմանել՝ մատուցած ծառայությունների դիմաց գանձվող գումարների 50%-ի չափով՝ ներառյալ հարկերը։
4. ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ ավտոմեքնայով մատուցված ծառայությունների համար սահմանել հետևյալ սակագները՝
1) մինչև 30կմ հեռավորության վրա աշխատանքներ իրականացնելիս 1 ժամվա արժեքը սահմանել 10 000 ՀՀ դրամ,
2) 30կմ-ից մինչև 100 կմ հեռավորության վրա աշխատանքներ իրականացնելիս 1 կմ-ի արժեքը սահմանել 800 ՀՀ դրամ,
3) 100 կմ և ավել հեռավորության վրա աշխատանքներ իրականացնելիս 1 կմ-ի արժեքը սահմանել 500 ՀՀ դրամ։