|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 մարտի 2023 թվականի N 28-Լ |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ԹԻՎ 67-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի ավագանու 2019 թվականի մայիսի 29-ի «Արենի համայնքի ավագանու 15.03.2006 թվականի թիվ 04/3 որոշմամբ հաստատված, «Արենի» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը ուժը կորցրած ճանաչելու և խոշորացված «Արենի» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 67-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ.
1. Որոշման հերթական համարից հետո «Ն» տառը փոխարինել «Լ» տառով:
2. Որոշման հավելվածի 2.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ կերպ.
Կազմակերպության կողմից իրականացվող գործունեության տեսակներն են.
- Ջրմուղի, կոյուղու և ոռոգման ցանցերի շինարարություն, վերանորոգում և սպասարկում
- Գերեզմանների շինարարություն, ցանկապատում և սպասարկում
- Փողոցային լուսավորության անցկացում, շահագործում և սպասարկում
- Ճանապարհների և փողոցների բարեկարգում, կանաչապատում և սպասարկում
- Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպում
- Կենցաղասպասարկման և կոմունալ ծառայությունների կազմակերպում
- Իր ենթակայության տակ գտնվող, Արենի համայնքի սեփականություն հանդիսացող շարժական և անշարժ գույքը համայնքի ավագանու կողմից սահմանված կարգով օգտագործման տրամադրում
- Տեղական վճարների գանձման նպատակով պայմանագրերի կազմում և գումարների հավաքագրման կազմակերկում
- Փառատոնների, մշակութային և սպորտային միջոցառումների ժամանակ աշխատանքների կազմակերպում
- Բնապահպանության կազմակերպում
- Շարժական արտադպրոցական կրթության ծառայության մատուցում
- Միջազգային և տեղական դրամաշնորհային հայտերի կազմում և մրցույթների մասնակցում
- Զբոսաշրջության և տնտեսական զարգացման ծրագրերի իրականացում
|
Կողմ -11 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆ ԳՆԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ ՍՄԲԱՏՅԱՆ ՆԱՐԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.29 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|