Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 08 ապրիլի 2021 թվականի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 515-Ն որոշումը․
Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1.ՈՒժը կորցրած ճանաչել
1) ՀՀ Վայոց Ձոր մարզի նախկին Արփի համայնքի ավագանու 24 հունիսի 2010 թվականի թիվ 16 որոշմամբ հաստատված ՀՀ Վայոց ձորի մարզի Արփիի համայնքի մանկապարտեզի Համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը
2) ՀՀ Վայոց ձորի մարզի նախկին Ագարակաձոր համայնքի ավագանու 09 փետրվարի 2011 թվականի թիվ 03 որոշմամբ հաստատված ՀՀ Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր համայնքի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը
3) ՀՀ Վայոց ձորի մարզի նախկին Աղավնաձոր համայնքի ավագանու 2011 թվականի թիվ 11 որոշմամբ հաստատված ՀՀ Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր համայնքի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը
4)ՀՀ Վայոց ձորի մարզի նախկին Ռինդ համայնքի ավագանու 05 ապրիլի 2011 թվականի թիվ 16 որոշմամբ հաստատված ՀՀ Վայոց Ձորի մարզի Ռինդ համայնքի մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը
2. Հաստատել Արենի համայնքի Արփի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Ռինդ բնակավայրերի մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները՝ համաձայն սույն որոշման 1-4 հավելվածների: