Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի>> մասին օրենքի 33-րդ հոդվածի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1․ Արենի համայնքի ավագանու 24.12.2019թվականի << <<Արենի>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցված տեխնիկայով մատուցվող ծառայությունների սակագները հաստատելու մասին>> թիվ 136 որոշման հավելված 1-ում կատարել փոփոխություններ.
Հավելվածի սյունյակի 2-րդ տողի լրացուցիչ տվյալներ բաժնում <<2600>> թիվը փոխարինել <<4000>> թվով։
2․ Արենի համայնքի ավագանու 28․11․2024թվականի թիվ 175-Ա որոշման 3-րդ հավելվածում կատարել լրացումներ և փոփոխություններ․
1) աղյուսակում ավելացնել նոր 18-րդ կետ ․
18 |
Ֆիզ․ ղեկ |
0,25 |
1 |
125 000 |
31 250 |
2) Ընդամենը տողը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ․
Ընդամենը |
24,85 |
30 |
2 302 000 |
3 173 250 |
3․ Արենի համայնքի ավագանու 15․01․2025թվականի <<Արենի համայնքի ավագանու 28․11․2024թվականի թիվ 176-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու և բնակավայրերի վարչական ղեկավարների գործուղման ծախսերի փոխհատուցման գումարի չափը հաստատելու մասին>> թիվ 006-Ա որոշման մեջ կատարել լրացումներ․ որոշման վերնագրում և 2-րդ մասի մեջ <<վարչական ղեկավարների>> բառերից հետո ավելացնել <<և Աղավնաձոր բնակավայրի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոցի տնօրենին>> բառերը։