|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 մարտի 2023 թվականի N 065-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՆԱԽԿԻՆ ԱՐԵՆԻԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ 22.12.2008 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 04 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 30.06.2009 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 01 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածի պահանջներով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի <<Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին >> 17/03/2023թ. N Կ-17032023-10-0193 որոշումը որոշում եմ՝ ՀՀ վայոց Ձորի մարզի նախկին Արենի գյուղապետարանի կողմից Արենի գյուղի բնակիչ Կարապետ Կարապետյանին տրված 22.12.2008 թվականի թիվ 04 շինարարության թույլտվությունը և 30.06.2009 թվականի թիվ 01 շինարարության ավարտական ակտը ճանաչել ուժը կորցրած: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|