Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1․ Արենի համայնքի բնակավայրերում (Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Ելփին, Չիվա, Խաչիկ և Ռինդ ) 2025 թվականի հունիսի 15-ից օգոստոսի 15-ը ներառյալ դպրոցահասակ երեխաների համար կազմակերպել ամառային ճամբարներ։
2․ Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին՝
1) Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Ելփին, Չիվա և Ռինդ բնակավայրում քաղաքացիաիրավական պայմանագրով ընդունել մեկ աշխատակից։
2) Աշխատավարձը սահմանել օրական 4500 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը։
3) Աշխատավարձը վճարել բնակավայրերի վարչական ղեկավարների կողմից ներկայացված աշխատած օրերի հաշվարկով։
4) Ճամբարների բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով հատկացնել համապատասխան գույք և պարագաներ։