Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Արենի համայնքում 2025 թվականին կազմակերպվող փառատոնների և գյուղի տոների ժամանակ տաղավարների անվանակարգերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին պարգևատրել դրամական գումարներով հետևյալ համամասնությամբ․
1․ 1-ին տեղ -40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ,
2․ 2-րդ տեղ - 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ,
3․ 3-րդ տեղ - 20000 (քսան հազար) ՀՀ դրամ,
4․ 4-րդ և 5-րդ տեղերը՝ 10 000 (տասը հազար)-ական ՀՀ դրամ։