|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 ապրիլի 2025 թվականի N 120-Ա |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵԼՓԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑ 8/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.0669ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ 184,57ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՄՈՒՐԱԴ ՄԱՐՈՒԹԻ ՀԱՐՈՒԹՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 04․04․2025 թվականի թիվ 047-Ա որոշումը՝ որոշում եմ
Արենի համայնքի Ելփին բնակավայրի 6-րդ փողոց 8/1 հասցեում գտնվող 0,0669հա բնակավայրերի նշանակության հողամասը (ծածկագիրը՝ 10-020-0037-0012, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցպատման) և օրինականացված 184,57քմ ընդհանուր մակերեսով հասարակական նշանակության շինությունը (հյուրատուն) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 1 661 780 ՀՀ դրամով օտարել կառուցապատող Մուրադ Մարութի Հարությունյանին։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|