Այսօր: Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 259-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2025 թվականի N 259-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 28 ՕԳՈՍՏՈՍԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 248-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով և  հիմք ընդունելովՀայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 685-րդ և 689-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով  Արենի համայնքի ավագանու 09․09.2025 թվականի թիվ 119-Ա որոշումը, որոշում եմ՝

1․Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ղեկավարի 28 օգոստոսի 2025 թվականի «Արենի համայնքի սեփականություն հանդիսացող մանկապարտեզների շենքերը համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին» թիվ 248-Ա որոշումը։

2․ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արենի բնակավայրի 16-րդ փողոց 5 հասցեում գտնվող  0․40127 հա  (ծածկագիր 10-008-0041-0019 գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման ) բնակավայրերի նպատակային  նշանակության հողամասը և նրա վրա առկա մանկապարտեզի շենքը և շինությունները (կաթսայատուն, կոյուղու մաքրման կայան, թվով 4 պարիսպ, հարթակ )՝ անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ջոն և Հասմիկ Մկրտիչյաններ Արենիի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին,  նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով։

3․ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Ռինդ բնակավայրի 14-րդ փողոց 23 հասցեում գտնվող 0․3574 հա (ծածկագիր 10-037-0026-0018 գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման ) բնակավայրերի նպատակային  նշանակության հողամասը և նրա վրա առկա մանկապարտեզի շենքը անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել  «Արենի համայնքի Ռինդ բնակավայրի մանկապարտեզ»  ՀՈԱԿ-ին,  նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով։

4․Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Ագարակաձոր բնակավայրի 1-ին փողոց 1-ին փակուղի  3 հասցեում գտնվող 0․587 հա  (ծածկագիր 10-004-0013-0011 գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման ) բնակավայրերի նպատակային  նշանակության հողամասը և նրա վրա առկա մանկապարտեզի շենքը անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արենի համայնքի Ագարակաձոր  բնակավայրի  «Արևիկ»  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին,  նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով։

5․ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արփի բնակավայրի 1-ին փողոց  3 հասցեում գտնվող 0․265 հա (ծածկագիր 10-012-0021-0025 գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) բնակավայրերի նպատակային  նշանակության հողամասը և նրա վրա առկա մանկապարտեզի շենքը անորոշ ժամկետով,  անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել  «Արենի համայնքի Արփի  բնակավայրի    մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին,  նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner