|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 օգոստոսի 2025 թվականի N 250-Ա |
2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԳԱՐԱԿԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹՎՈՎ 12 ՏԱՂԱՎԱՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՆՎԱԳ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Արենի համայնքի ավագանու 14.08.2024 թվականի թիվ 123-Ա որոշումը՝ որոշում եմ. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում ս/թ սեպտեմբերի 6-ին կազմակերպվող տոնական միջոցառման շրջանակներում Ագարակաձոր բնակավայրի թվով 12 տաղավարների ձևավորման և հյուրասիրության կազմակերպման համար հատկացնել 40.000-ական ՀՀ դրամ գումար յուրաքանչյուր սեղանին՝ այն անկանխիկ եղանակով փոխանցելով սույն որոշման հավելվածում նշված անձանց՝ որպես ներկայացուցիչների: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|