|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հուլիսի 2025 թվականի N draft |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ, ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐԸ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՀԱՅԿ ԿԱՄՈՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի, 2-րդ մասի պահանջներով և և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 06․12․2018 թ․ թիվ 1419-Ն որոշումը և Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Հայկ Կամոյի Հարությունյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1.Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բնակավայրի բնակիչ, ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինվորական Հայկ Կամոյի Հարությունյանին բնակարանային հաշվառման վերցնելու համար հարուցել վարչական վարույթ։ 2․Հանձնարարել համայնքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողովին կատարել դիմումում և կից փաստաթղթերում ներկայացված բնակարանային պայմանների ստուգում և ներկայացնել եզրակացություն։ 3. Սույն որոշման կատարման պարտականությունը վերապահել Արենիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյանին: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|