Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 11-ը հոկտեմբերի 2024 թվականի թիվ 14 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 11․10.2024թվականի թիվ 14 նիստի օրակարգը հաստատելու մասին։
2․ Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին։
3․ Արենի համայնքի 2024թվականի բյուջեի կատարման 3-րդ եռամսյակի հաշվետվությունն ի գիտություն ընդունելու մասին։
4․ Արենի համայնքի ավագանու 25․01․2024թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2024թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին։
5․ Արենի համայնքի Չիվա բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցման ծրագրին հավանություն տալու մասին։
6․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից օտարելու մասին։
7․ Արենի համայնքի ավագանու 10․09․2024թվականի թիվ 132-Ա, 14․08․2024թվականի թիվ 121-Ա, 12․07․2024թվականի թիվ 104-Ա և 12․09․2023թվականի թիվ 105-Ա որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
8․ Արենի համայնքի Չիվա և Արփի բնակավայրերում 2024թվականի հոկտեմբերին կայանալիք գյուղի տոները պատշաճ կազմակերպելու նպատակով <<Արփա>> բնապահպանական հիմնադրամին գումար հատկացնելու մասին։
9․ Արենի համայնքի ավագանու հերթական նիստի օր նշանակելու մասին։