Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 29.12.2005թ.-ի թիվ 2387-Ն, որոշումը, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1․ Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.20747 հա (ծածկագիր՝ 10012-0014-0001, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝այլ հողատեսք) հողամասը գրանցել որպես առանձին միավոր համայնքային սեփականություն և տրամադրել հետևյալ հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, գ. Արփի 1-ին փողոց, 27/1 հողամաս։