Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Արենի համայնքի ավագանու 28․11․2023թվականի <<Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արենի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 1,10554հա հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին>>թիվ 150-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝
1) Որոշման տեքստը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ՝
Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արենի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 1,28439հա հողամասը (ծածկագիրը՝ 10-008-0016-0029, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հասցեն՝ ՀՀ ՎՁՄ համայնք Արենի, գյուղ Արենի 27-րդ փողոց 1 նրբ․ 1 հողամաս, վկայականի համարը՝ 21022024-10-0036, կադաստրային արժեքը՝ 15 682 402 ՀՀ դրամ) նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը ՝ Արենի բնակավայրում նոր հանրակրթական դպրոց կառուցելու նպատակով։
2) Որոշման վերնագրում <<1,10554>> թիվը փոխարինել <<1,28439>>թվով։