Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը ՝
Արենի համայնքի ավագանին որոշում է
1. Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման ծրագրի «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» բաղադրիչի շրջանակներում Արենի համայնքին նվիրաբերված PAZ 320405-04 տիպի ավտոբուսը 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Աղավնաձորի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ին՝ շարժական արտադպրոցական կրթական ծառայություն մատուցելու նպատակով:
2. «Աղավնաձորի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ին՝ ներդնել շարժական արտադպրոցական կրթություն մատուցելու համակարգ՝ կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:
2.1 «Աղավնաձորի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ին՝ Արենի համայնքի առաջիկա նիստին ներկայացնել կանոնադրության փոփոխության մասին առաջարկ:
3. Սույն որոշման հավելված 1-ում նշված գույքը 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Աղավնաձորի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ին:
4. Հաստատել սույն որոշման հավելված 1-ում նշված գույքի վարձակալության տրամադրման պայմանագրի ձևը՝ ըստ սույն որոշման հավելված 2-ի:
5. Հաստատել սույն որոշման հավելված 1-ում նշված գույքի վարձակալությամբ տրամադրման սակագները՝ ըստ սույն որոշման հավելված 3-ի:
6. Սահմանել շարժական արտադպրոցական ուսումնական հաստատության կողմից մատուցվող ծառայությունների ցանկը և վարձավճարը՝ ըստ սույն որոշման հավելված 4-ի:
6.1 Կիրառել արտոնություն, եթե միևնույն սանը գրանցվում է միևնույն ժամանակ երկու դասերին՝ վարձավճարը սահմանել ընդհանուր 5000 ՀՀ դրամ
7. Սահմանել սույն որոշման 1 կետում նշված ավտոբուսի երթուղին՝ շաբաթական կտրվածքով երեք անգամ՝ ըստ սույն որոշման հավելված 5-ի: