Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 14-ը փետրվարի 2023թվականի թիվ 02 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. . Արենի համայնքի ավագանու 14.02.2023թվականի թիվ 02 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արենի համայնքում <<ՀԿ Կենտրոն>> քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից իրականացրած <<Համայնքի ուժը >> ծրագրի հետազոտությունների արդյունքները ի գիտություն ընդունելու և իրատեսական հրատապ առաջարկները 2023թվականի տարեկան աշխատանքային պլանում ընդգրկելու մասին:
3. Արենի համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին:
4. Արենի համայնքի 2023 թվականի Տարեկան աշխատանքային պլանը՝ ՏԱՊ-ը հաստատելու մասին:
5. Արենի համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատելու մասին:
6. Արենի համայնքի ավագանու 26.01.2018 թվականի թիվ 8 որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Արենիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող համայնքի ավագանու անդամների թվաքանակը և անհատական կազմը հաստատելու մասին
7. Արենի համայնքի ավագանու 08.07.2022թվականի թիվ 70-Ա որոշման 1-ին կետում և 30.11.2022թվականի թիվ 140-Ա որոշման հավելված 1-ում փոփոխություններ կատարելու մասին:
8. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական և բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելու մասին:
9. 2023թվականի փետրվարի 11-ին հրդեհից տուժած, Արցախի Հանրապետությունից տեղահանված, Արենի համայնքի Ռինդ բնակավայրում բնակվող Մարատ Խանամիրյանին և Ծաղիկ Ասատրյանին դրամական աջակցություն ցուցաբերելու մասին:
10. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Արմեն Վարդանյանին դրամական աջակցություն ցուցաբերելու մասին:
11. Արենի համայնքի ավագանու հերթական նիստի օր նշանակելու մասին:
12. «Գրադարակ» կրթամշակութային ՀԿ-ի գրությունը քննարկելու և գումար հատկացնելու մասին: