|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 սեպտեմբերի 2023 թվականի N 114-Ա |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՑԱԾՐ ՃՆՇՈՒՄԱՅԻՆ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԸ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 685 և 689-րդ հոդվածների և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Աղավնաձոր բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող, սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված ցածր ճնշումային վերգետնյա գազատար խողովակաշարերը, անհատույց օգտագործման իրավունքով, 20 տարի ժամկետով հատկացնել «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին:
|
Կողմ -9 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ ՍԱՄՎԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(14.83 Կբ)
|
 |
(715.90 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|