Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝
Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.57869 հա (ծածկագիրը ` 10-006-0229-0061, հողատեսքը` 5-րդ կարգի վարելահող) գյուղատնտեսական նշանակության հողամասը աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ից ոչ պակաս 250 000 ՀՀ դրամ:
2. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.29537 հա (ծածկագիրը ` 10-008-0265-0090, հողատեսքը` կորիզավոր) գյուղատնտեսական նշանակության հողամասը աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ից ոչ պակաս 600 000 ՀՀ դրամ: