Այսօր: Ուրբաթ, 12 Սեպտեմբերի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 119-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 սեպտեմբերի 2025 թվականի N 119-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 05 ՀՈՒՆԻՍԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 070-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով և  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 685-րդ և 689-րդ հոդվածների և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է.

1․Ուժը կորցրած ճանաչել Արենի համայնքի ավագանու 05 հունիսի 2025 թվականի «Արենի համայնքի սեփականություն հանդիսացող մանկապարտեզների շենքերը համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին» թիվ 070-Ա որոշումը։

2․ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արենի բնակավայրի 16-րդ փողոց 5 հասցեում գտնվող  0․40127 հա  (ծածկագիր 10-008-0041-0019 գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման ) բնակավայրերի նպատակային  նշանակության հողամասը և նրա վրա առկա մանկապարտեզի շենքը և շինությունները (կաթսայատուն, կոյուղու մաքրման կայան, թվով 4 պարիսպ, հարթակ )՝ անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ջոն և Հասմիկ Մկրտիչյաններ Արենիի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին,  նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով։

3․ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Ռինդ բնակավայրի 14-րդ փողոց 23 հասցեում գտնվող 0․3574 հա (ծածկագիր 10-037-0026-0018 գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման ) բնակավայրերի նպատակային  նշանակության հողամասը և նրա վրա առկա մանկապարտեզի շենքը անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել  «Արենի համայնքի Ռինդ բնակավայրի մանկապարտեզ»  ՀՈԱԿ-ին,  նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով։

4․Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Ագարակաձոր բնակավայրի 1-ին փողոց 1-ին փակուղի  3 հասցեում գտնվող 0․587 հա  (ծածկագիր 10-004-0013-0011 գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման ) բնակավայրերի նպատակային  նշանակության հողամասը և նրա վրա առկա մանկապարտեզի շենքը անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արենի համայնքի Ագարակաձոր  բնակավայրի  «Արևիկ»  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին,  նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով։

5․ Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արփի բնակավայրի 1-ին փողոց  3 հասցեում գտնվող 0․265 հա (ծածկագիր 10-012-0021-0025 գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման ) բնակավայրերի նպատակային  նշանակության հողամասը և նրա վրա առկա մանկապարտեզի շենքը անորոշ ժամկետով,  անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել  «Արենի համայնքի Արփի  բնակավայրի    մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին,  նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով։

6․ Համայնքի ղեկավարին լիազորել օրենքով սահմանված կարգով և ժամկետում  կնքել  գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:


Կողմ -8

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՍԱՄՎԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner