Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․95524 հա (ծածկագիրը՝ 10-008-0184-0109, հողատեսքը՝ այլ հողատեսք) գյուղատնտեսական նշանակության հողամասը աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 200%-ից ոչ պակաս 1 000 000 ՀՀ դրամ։
2․ Արենի համայնքի Չիվա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․94267 հա (ծածկագիրը՝ 10-036-0109-, հողատեսքը՝ խաղող) գյուղատնտեսական նշանակության հողամասը աճուրդով օտարել: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 200%-ից ոչ պակաս 8 000 000 ՀՀ դրամ։
(Որոշումը խմբագրվել է համաձայն ավագանու 11․10․2024թվականի թիվ 151-Ա որոշման)։