Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 25-ը դեկտեմբերի 2023 թվականի թիվ 17 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 25.12.2023թվականի թիվ 17 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2․ 18-ը հունվարի 2023 թվականի «Արենի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 005-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, եկամտային մասը ավելացնելու և որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին։
3․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.075հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն ևկոյուղու մաքրման կայանի կառուցման նպատակով հատկացնելուն համաձայնություն տալու մասին