Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը
Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Արենի համայնքի ավագանու 18-ը հունվարի 2023 թվականի թիվ 005-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարվող հետևյալ վերաբաշխումները՝
1. Արենի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի 11 բաժնի 01 խմբի 02 դասի գործառնական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից կատարել հատկացում՝ 15 000 000 ՀՀ դրամ և նշված գումարը ուղղել.
1) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի՝ 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին՝ -3000000 / երեք միլիոն/ ՀՀ դրամ
2) Ճանապարհային տրանսպորտ գործառնական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի՝ 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին՝ - 3000000 /երեք միլիոն / ՀՀ դրամ
3) Աղբահանություն և սանիտարական մաքրում գործառնական դասակարգման 05 բաժնի 01 խմբի 01 դասի՝ 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին՝ – 3000000 /երեք միլիոն / ՀՀ դրամ
4)Ջրամատակարարում գործառնական դասակարգման 06 բաժնի 03 խմբի 01 դասի՝ 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին 3000000 /երեք միլիոն / ՀՀ դրամ
5) Ոռոգում գործառնական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 04 դասի՝ 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին 3000000 /երեք միլիոն / ՀՀ դրամ