Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Արենի համայնքի ավագանու 15-ը hունվարի 2025 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2025 թվականի տարեկան բյուջեում կատարվող հետևյալ փոփոխությունները և վերաբաշխումները՝
1. Կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 4222 /արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր/ հոդվածից պակասեցնել 800 000 ՀՀ դրամ և ուղղել՝
1) կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 4215 /ապահովագրական ծախսեր/ հոդվածին 225 000 ՀՀ դրամ, 4235/կառավարչական ծառայություններ/ հոդվածին ՝ 375 000 ՀՀ դրամ,
2) ընդհանուր բնույթի այլ ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 03 խմբի 03 դասի 4819 /նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին/ հոդվածին 200 000 ՀՀ դրամ:
2. Արտադպրոցական դաստիարակություն գործառնական դասակարգման 09 բաժնի 05 խմբի 01 դասի 4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ հոդվածից պակասեցնել 1 500 000 ՀՀ դրամ, 4269 /հատուկ նպատակային այլ նյութեր/ հոդվածից ՝1 500 000 ՀՀ դրամ, 4512 /սուբսիդիաներ ֆինանսական պետական կազմակերպություններին/ հոդվածից ՝ 3 300 000 ՀՀ դրամ: Պակասեցված ընդհանուր 6 300 000 ՀՀ դրամն ուղղել ընդհանուր բնույթի այլ ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 03 խմբի 03 դասի 4819 /նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին/ հոդվածին:
3. Արենիի այլ մշակութային միջոցառումներ գործառնական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 04 դասի 4727 /կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ պակասեցնել 1 470 000 ՀՀ դրամ, 4236 /կենցաղային և հանրային սննդի ծառայություններ/ հոդվածից՝ 1 000 000 ՀՀ դրամ,4239/ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ հոդվածից՝ 4 000 000 ՀՀ դրամ: Պակասեցված ընդհանուր 6 470 000 ՀՀ դրամն ուղղել ընդհանուր բնույթի այլ ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 03 խմբի 03 դասի 4819/ նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին/ հոդվածին:
4. Արենի այլ ոչ հարկային եկամուտներ 28 բաժնի 50 խմբի 00 դասի եկամտատեսակում ավելացնել 7 874 149 ՀՀ դրամ, նշված գումարն ուղղել՝
1) գյուղատնտեսություն 04 բաժնի 02 խմբի 01 դասի 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածին 7 664 805 ՀՀ դրամ,
2) կառավարման մարմնի պահպանում գործառնական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի 4111 /աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ/ հոդվածին 229 334 ՀՀ դրամ: