Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1․ Արենիի մանկապարտեզ ՀՈԱԿ-ը անվանակոչել բարերար Լիսա Գրիգորյանի անունով։
2․ Արենի համայնքի ավագանու 26․06․2024թվականի <<Արենի համայնքում <<Արենիի մանկապարտեզ>> ՀՈԱԿ հիմնադրելու, ՀՈԱԿ-ի կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատելու մասին>> թիվ 077-Լ որոշման մեջ կատարել լրացումներ՝ որոշման բոլոր մասերում և հավելվածներում <<Արենիի մանկապարտեզ>> բառերից առաջ ավելացնել <<Լիսա Գրիգորյանի անվան>> բառերը:
3․ Արենի համայնքի ավագանու 26․06․2024թվականի <<Արենի համայնքի կարիքների համար գնված մեկ միավոր աղբատար մեքենան համայնքի հաշվեկշռում ավելացնելու և Արենի ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին>> թիվ 087-Ա որոշման մեջ կատարել լրացում․ որոշման տեքստի 2-րդ մասի մեջ <<անհատույց>> բառից հետո ավելացնել <<անժամկետ>> բառը։