Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 077-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 հունիսի 2025 թվականի N 077-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 26․06․2024ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 091-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի>> մասին օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝

1․ Արենի համայնքի ավագանու 26.06.2024թվականի << Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 2,41898հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը վարձակալությամբ <<Կվարցիտ>> ՍՊԸ-ին հատկացնելու մասին>> թիվ  091-Ա  որոշման մեջ կատարել փոփոխություններ. 

Որոշման տեքստը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ․

1․ Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային   սեփականություն հանդիսացող  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 2,41898հա հողամասը  (ծածկագիրը՝ 10-025-0106-0053, գործառնական նշանակությունը ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի, հասցեն Արենի, Խաչիկ Կվարցիտի 1-ին թաղամաս 3) մինչև թույլտվության ժամկետի ավարտը,  20 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ <<Կվարցիտ>> ՍՊԸ-ին՝  հաշված 14․ հունիսի 2024թվականից: Տարեկան վարձավճարը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 6 000 000 ՀՀ դրամ և յուրաքանչյուր արդյունահանված օգտակար հանածոյի 1 տոննայի հաշվարկով 1000 ՀՀ դրամ:

2․ Տարեկան վարձավճարի 6 000 000 ՀՀ դրամ գումարը վճարվում է հավասար պարբերականությամբ՝ ըստ ամիսների։ Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը վճարվում է մինչև հաջորդող ամսվա 15-ը։ 

3․ Արդյունահանված օգտակար հանածոների համար վճարումները կատարվում են  մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 20-ը ներառյալ՝ ՀՀ ՊԵԿ-ի կողմից ստացված հաշվետվությունների հիման վրա։

 


Կողմ -11

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՍԱՄՎԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner