Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 73-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2023 թվականի N 73-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՈՅՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹ-ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջով և  Արենի համայնքի ավագանին որոշում է.

1. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետության  սեփականություն հանդիսացող 13.69253 հա (ծածկագիրը՝ 10-037-0277-0002, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 10 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 100 000 ՀՀ դրամ:

 2. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետության  սեփականություն հանդիսացող 213.46966 հա (ծածկագիրը՝ 10-037-0278-0002, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 10 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 1 000 000 ՀՀ դրամ:

3. Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետության  սեփականություն հանդիսացող 131.20476 հա (ծածկագիրը՝ 10-020-0109-0173, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցույթով, 10 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 600 000 ՀՀ դրամ:

Նշված հողամասերը վարձակալությամբ հատկացվում է Արենի համայնքում վայրի բնության, կենդանական աշխարհի և բուսականության պահպանման ծրագրեր իրականացնելու նպատակով: Նշված հողատարածքների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձը կամ կազմակերպությունը իրավունք չունի խոչընդոտելու համայնքի բնակիչների մուտքը արոտավայրեր՝ անասունների արածեցման, խոտհնձի, օրենքով չարգելված կենդանիների և թռչունների որսի և խոտաբույսերի հավաքման նպատակով:

 

 


Կողմ -8

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ

ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՍԱՄՎԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

ՍՄԲԱՏՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.21 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner