|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 մայիսի 2023 թվականի N 61-Ա |
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերի պահանջներով
Արենի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Արենի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի 10.07.01 «Սոցիալական հատուկ արտոնություններ» տնտեսագիտական դասակարգման /4729/ այլ նպաստներ հոդվածից Արենի համայնքի 2023 թվականի շրջանավարտներին, որպես խրախուսում, միանվագ հատկացնել գումար՝ յուրաքանչյուր շրջանավարտի հաշվով 5000 ՀՀ դրամ՝ համաձայն սույն որոշման հավելվածի: 2. Գումարը փոխանցել Արենի համայնքի բնակավայրերի դպրոցների ավարտական դասարանների դասղեկներին կամ տնօրեններին՝ շրջանավարտներին տրամադրելու նպատակով՝ նախապես դպրոցի տնօրենների կողմից ներկայացված աշակերտների ցուցակներին համապատասխան:
|
Կողմ -10 ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՄՀԵՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՋԱՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ ՍԱՄՎԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.05 Մբ)
|
|
(661.60 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|