Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. 2024 թվականի փետրվարի 23-ից Արենի համայքում միջբնակավայրային թիմերի միջև անցկացվող վոլեյբոլի առաջնությունը պատշաճ կազմակերպելու նպատակով 2024 թվականի տարեկան բյուջեից հատկացնել գումարներ.
1) Համայնքի տարածքում անցկացվող վոլեյբոլի առաջնության 1-ից 3-րդ տեղերը գրաված թիմերին հատկացնել 60 000(վաթսուն հազար) ՀՀ դրամ ` համապատասխանաբար 1-ին տեղ` 30 000(երեսուն հազար), 2-րդ տեղ` 20 000(քսան հազար), 3-րդ` տեղ 10 000 (տաս հազար):
2) Մասնակից 10 թիմերից յուրաքանչյուրին հատկացնել 10000-ական ՀՀ դրամ:
3) Պատվոգրերի և մեդալների հավաքածուների համար հատկացնել 30 000 ՀՀ դրամ: