Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի 13-րդ փողոց թիվ 28 հասցեում գնվող 0.04866 հա հողամասը (ծածկագիր՝ 10-006-0339-, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրակն նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) և հողամասի վրա ինքնակամ կառուցված 73.5քմ պահեստը և 31.0քմ բաց բատշգամբը՝ ընդամենը 104.5քմ, գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարել կառուցապատող Ժորժ Վարդանի Խաչատրյանին:
2. Հաստատել հողամասի և գյուղ. արտադրական նշանակության կառույցների համար հաշվարկված գումարները.
ա) 104.5 քմ ընդհանուր մակերեսով շինությունների համար՝ ընդամենը 214 852 (երկու հարյուր տասնչորս հազար ութ հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ,
բ) 0.04866հա արդյունաբերական նշանակության հողամասի արժեքը՝ 659 578 ՀՀ դրամ:
Ընդամենը՝ 874 430 ՀՀ դրամ.