Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, և հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1. Արենիի համայնքապետարանի սեփականության հանդիսացող տրանսպորտային միջոցներից աճուրդային եղանակով օտարել՝
ա/ Չինվան 504 մակնիշի 5053LS պետհամարանիշի անվավոր տրակտոր: Մեկնարկային գինը սահմանել գնահատված արժեքի հարյուր տոկոսի չափով՝ 3 500 000 ՀՀ դրամ:
բ/ Չինվան 404 մակնիշի 3798LS պետհամարանիշի անվավոր տրակտոր: Մեկնարկային գինը սահմանել գնահատված արժեքի հարյուր տոկոսի չափով՝ 2 500 000 ՀՀ դրամ:
գ/ Վազ 21213 մակնիշի 192LL70 պետ համարանիշի վթարված ավտոմեքենա: Մեկնարկային գինը սահմանել գնահատված արժեքի հարյուր տոկոսի չափով՝ 320 000 ՀՀ դրամ:
2. Արենի համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կազմակերպել վերոնշյալ գույքերի աճուրդ-վաճառքը: