Այսօր: Չորեքշաբթի, 20 Օգոստոսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 227-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 օգոստոսի 2025 թվականի N 227-Ա

ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 24--րդ կետի  պահանջներով և հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 6 դեկտեմբերի 2018 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի պահանջները․ 
Որոշում եմ՝

1․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ու հատուկ ստորաբաժանումների՝ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները ուսումնասիրելու և ստուգելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝

1) Գևորգ Սիմոնյան- համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, հանձնաժողովի նախագահ,

2) Կարինե Մանուկյան -համայնքապետարանի առաջատար մասնագետ, հանձնաժողովի քարտուղար,

3) Լուսինե Գրիգորյան -համայնքապետարանի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,

4) Սմբատ Սարգսյան- համայնքապետարանի գլխավոր մասնագետ,հանձնաժողովի անդամ,

5) համապատասխան բնակավայրի վարչական ղեկավար- հանձնաժողովի անդամ,

6) Ավագանու անդամ- հանձնաժողովի անդամ

2․ Հանձնարարել հանձնաժողովի նախագահին ․
1) վերահսկողություն սահմանել ՝ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների կարիք ունեցող ընտանիքներին հաշվառման վերցնելու գործընթացի վրա


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.23 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner