Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 135-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2025 թվականի N 135-Ա

ԳՈՀԱՐ ՎԱՐԴԳԵՍԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ « ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի՝ «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 16-ի N 3 որոշումը,ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրված նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը (Սերիա Ա N0755, տրված՝ 21․05․2024 թ․)  և մրցույթում հաղթող ճանաչված Գոհար Վարդգեսի Հակոբյանի դիմումը․

1․ Սույն թվականի մայիսի 21--ից Գոհար Վարդգեսի Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի «Արենիի համայնքի Աղավնաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում՝ լուծելով 17 մարտի 2021 թվականի թիվ 01 որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը։

2․ Գոհար Վարդգեսի Հակոբյանին հետ կնքել աշխատանքային պայմանագիր 5 (հինգ) տարի ժամկետով, գործող հավաստագրի ժամկետի երկարաձգման պայմանով։

3․Սույն որոշման 2-րդ կետով սահմանված հավաստագրի ժամկետը չերկարաձգելու դեպքում կնքված աշխատանքային պայմանագիրը կգործի մինչև 21․05․2029 թվականը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(996.66 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner