Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 197-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Արենի, 0281-6-00-01, areni.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2024 թվականի N 197-Ա

․ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 28․11․2024ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 174-Ա ՈՐՈՇՄԱՆ և ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 

1․ Արենի համայնքի ավագանու 28․11․2024թվականի << 2025 թվականի համար Արենիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 174-Ա որոշման  հավելվածում կատարել լրացումներ և փոփոխություններ․

1) հավելվածի 20-րդ տողից հետո ավելացնել նոր 21-րդ տող հետևյալ բովանդակությամբ․

հ/հ Հաստիքի անվանումը Հաստիքային միավորը աշխատակիցների թվաքանակը պաշտոնային դրույքաչափը Աշխատավարձի չափը ծածկագիրը
21 Աշխատակազմի գլխավոր մասնագետ 1 1 350000 350000 2․3-5

2)  21-ից 47 համարները վերախմբագրել 22-ից 56։

3) Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկի աղյուսակի ընդամենը տողը շարադրել նոր խմբագրությամբ՝

Ընդամենը      27     27     7658800     7658800   

4) Աղյուսակի վերջին՝ ընդամենը տողը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ՝

Ընդամենը   64,5   71   15006600    16031100  

2. Արենի համայնքի ղեկավարին` մեկշաբաթյա ժամկետում դիմել ՀՀ Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 26.12.2017 թվականի  «ՀՀ Վայոց ձոր մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների  անվանացանկը հաստատելու մասին» թիվ 365-Ա որոշմամբ հաստատված հրամանում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ. այն է՝

1) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի «ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» 26.12.2017 թվականի թիվ 365-Ա հրամանով հաստատված հավելվածի 2-րդ մասի, 2.3-րդ կետում ավելացնել նոր 5-րդ ենթակետ.

«ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ», ծածկագիր՝ 2.3-5,

3․ Սույն որոշմամբ կատարված փոփոխությունները և լրացումները ուժի մեջ են մտնում   Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.


Կողմ -10

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ՄՀԵՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՉԵ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՍԱՄՎԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., 2 փկղ․, շ. 6
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner