Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է՝
1․ Արենի համայնքի ավագանու 08․08․2023թվականի 98-Լ որոշման հավելվածներում կատարել հետևյալ լրացումները․
1․ 1 Հավելված 1-ի 1-ին մասի 2-րդ կետից հետո ավելացնել նոր կետ՝ «3․ Հաստատությունը իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Ռինդ բնակավայր, 14փողոց, 23 շենք հասցեում։ »
1․2․ Հավելված 2-ի 1-ին մասի 2-րդ կետից հետո ավելացնել նոր կետ՝ «3․ Հաստատությունը իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Աղավնաձոր բնակավայր, 1 փողոց, 33 շենք հասցեում։»
1․3․ Հավելված 3-ի 1-ին մասի 2-րդ կետից հետո ավելացնել նոր կետ՝ «3․ Հաստատությունը իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Արփի բնակավայր, 1 փողոց, 3 շենք հասցեում։»
1․4․ Հավելված 4-ի 1-ին մասի 2-րդ կետից հետո ավելացնել նոր կետ՝ «3․ Հաստատությունը իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Ագարակաձոր բնակավայր, 3 փողոց, 3 փակուղի, 1 շենք հասցեում։»
2 Հավելվածների 1-ին մասերի համարները վերախմբագրել 1-ից մինչև 11։