Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2022թվականի համար նախատեսված հիմնական միջոցների օտարումներից ակնկալվող եկամուտները չեն կատարվել և որ 2022թվականին կատարվել են չնախատեսված բազմաթիվ հրատապ այլ ծրագրեր, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Առաջարկել Արենի համայնքի ղեկավարին.
1. Արենի համայնքում 2022թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականցավող շինարարական աշխատանքների կապալառու կազմակերպությունների հետ կնքել համաձայնագրեր, ըստ որի շինարարական աշխատանքները կատարվում են ամբողջությամբ, բայց վճարումները կատարվում են 2023թվականին, կամ աշխատանքների կատարման ժամկետները երկրաձգվում են մինչև 2023թվականի առաջին կիսամյակի վերջ:
2. Դիմել ՀՀ կառավարություն սահմանված կարգով սուբվենցիոն ծրագրերով իրականացված և ավարտված շինարարական աշխատանքների մասով կառավարության մասնաբաժինը վճարելու խնդրանքով: