Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 14-ը հունվարի 2022 թվականի թիվ 1 նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 14.01.2021թվականի թիվ 1 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արենի համայնքի ավագանու 09.12.2021թվականի թիվ 137 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. Արենի համայնքի ավագանու 09.12.2021թվականի թիվ 145-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և թիվ 140 որոշման 7-րդ հավելվածը անվավեր ճանաչելու մասին:
4. Արենի համայնքի Ելփին բնակավայրի 8-րդ փողոց թիվ 28 հասցեում գտնվող 0.33054 հա բնակավայրերի նշանակության հողամասը, հողամասի վրա ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ կառույցները Սարգիս Սամվելի Ավետիսյանին գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին:
5. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի 3-րդ փողոց, 1 փկղ. թիվ 20 հասցեում գտնվող 0.0104 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը, հողամասի վրա ինքնակամ կառուցված անասնաշենքը Վարդան Հմայակի Խաչատրյանին գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին:
6. ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2022 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտերին համաձայնություն տալու մասին:
7. Արենի համայնքի 2022թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին:
8. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի բնակիչ Անազ Հովակիմի Նավասարդյանին ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ դրամական աջակցություն ցուցաբերելու մասին: