Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Արենի համայնքի ավագանու 27-ը սեպտեմբերի 2024 թվականի թիվ 13 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 27․09.2024թվականի թիվ 13 նիստի օրակարգը հաստատելու մասին։
2․ Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիների և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին։
3․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Ավետ Մարտինի Հայրապետյանին համասեփականության իրավունքով պատկանող 0.04059 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
4․ Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին մանկապարտեզի ծնողական վճարներից զեղջելու մասին։
5․ Արենի համայնքի 100 տարին բոլորած 2 բնակիչներին տարեցների միջազգային օրվան ընդառաջ գումար հատկացնելու մասին։
6․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող գազատար խողովակաշարերը <<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին։
7․ <<Մասնակցային բյուջետավորման ծրագրի>> շրջանակներում առավել ձայներ հավաքած նախագծերը հաստատելու և համայնքի 2024թվականի տարեկան բյուջեից գումարներ հատկացնելու մասին։
8․ 2024թվականի հոկտեմբերի 5-ին կայանալիք Արենի գինու փառատոնը պատշաճ կազմակերպելու նպատակով Արենի փառատոն հիմնադրամին գումար հատկացնելու մասին։