Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Արենի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արենի համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Արենի համայնքի ավագանու 25-ը հունվարի 2024 թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարվող հետևյալ փոփոխությունները և վերաբաշխումները
1. Արենիի համայնքապետարանի հողի օտարումից մուտքեր 29 բաժնի 50 խմբի 00 դասի եկամտատեսակում ավելացնել 57 361 000 ՀՀ դրամ:
2. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ գործառնական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի 5112 (շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին ավելացնել 47 056 000 ՀՀ դրամ:
3.Ոռոգում գործառնական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 04 դասի 5112 /շենքերի և շինությունների շինարարություն/ հոդվածին ավելացնել 10 305 000 ՀՀ դրամ: