Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 025-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 1 ՄԱՐՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 3 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Արենի համայնքի ավագանու 1-ը մարտի 2024 թվականի թիվ 3 հերթկան նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 01.03.2024թվականի թիվ 3 նիստի օրակարգը հաստատելու մասին:

2․ Արենի համայնքի ղեկավարի 2023թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

3․ Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին։

4․ Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն ցուցաբերելու մասին։

5․ Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից  աճուրդով օտարելու մասին։

6․  Արենի համայնքի ավագանու 25․01․2024թվականի թիվ 002-Ն որոշմամբ հաստատված 2024թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելու մասին։

7․ Արցախի Հանրապետությունից տեղահանված և  Ագարակաձոր բնակավայրում մահացած Ռոզա   Հարությունյանի հուղարկավորության համար կատարած ծախսերը փոխհատուցելու նպատակով գումար հատկացնելու մասին։

8․ Արենի համայնքի 2023թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։

9․ Արենի համայնքի Ելփին բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,05886հա բնակավայրերի նշանակության հողամասը և օրինականացված բնակելի տունը ուղղակի վաճառքով օտարելու մասին։ ։

10.   Արենի համայնքում վոլեյբոլի մրցաշար կազմակերպելու և մասնակից թիմերին խրախուսելու նպատակով գումար հատկացնելու մասին։

11․ Արենի համայնքի ավագանու 18․09․2020թվականի թիվ 101-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու և Արենի ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցված ՄԱԶ մակնիշի վակումային, ԿԱՄԱԶ մակնիշի ինքնաթափ ավտոմեքենաների մատուցած ծառայությունների դիմաց սակագներ  և ՄԱԶ մակնիշի վակումային մեքնայի վարորդի ու օգնականի համար վարձատրության չափ սամնելու մասին։

12․ Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի մշակույթի տան շենքից առանձնացված 3քմ․ հատվածը Ամիո բանկին վարձակալությամբ հատկացնելու մասին։

13․ Արենի համայնքի ավագանու հերթական նիստի օր նշանակելու մասին։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner