Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 14-ը հուլիսի 2021 թվականի թիվ 10 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 14 հուլիսի 2021 թվականի թիվ 10 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Գագիկ Առաքելյանի դիմումը քննարկելու և դրամական օգնություն հատկացնելուն համաձայնություն տալու մասին
3. Արենի համայնքի ղեկավարի 2021 թվականի 2-րդ եռամսյակի բյուջեի կատարման հաղորդումը ի գիտություն ընդունելու մասին
4. 01.04.2021 - 30.06.2021 թթ.-ի ընթացքում «Արենի» ՀՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքների հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին
5. Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ԼՖ Ծրագրի 2-րդ բաղադրիչին մասնակցելուն և համայնքի կողմից համաֆինանսավորմանը համաձայնություն տալու մասին
6. Արենի համայնքի Արփի և Աղավնաձոր բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում փոփոխություններ կատարելուն համաձայնություն տալու մասին
7. Արենի համայնքի ավագանու 02.02.2021թվականի թիվ 017 որոշման հավելված 1-ում լրացումներ և փոփոխություններ կատարելուն համաձայնություն տալու մասին
8. Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին
9. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի բնակիչ, ոռոգման ջրագծի վթարից տուժած, Ալեխան Նազարյանին բնակելի տան վերանորոգման նպատակով դրամական աջակցություն ցուցաբերելուն համաձայնություն տալու մասին
10. Արենի համայնքի ավագանու 18 սեպտեմբերի 2020 թվականի թիվ 101 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
11. Արենի համայնքի 2021թվականի տարեկան բյուջեում հոդվածային վերաբաշխումներ կատարելուն համաձայնություն տալու մասին
12. Արենի համայնքի ավագանու 17.12.2020 թվականի թիվ 146 և 16.04.2021թվականի թիվ 043 որոշումներում փոփոխություններ կատարելուն համաձայնություն տալու մասին
13. Արենի համայնքի Արփի և Ագարակաձոր բնակավայրերում միկրոծրագրեր իրականացնելուն համաձայնություն տալու մասին,
14. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող, Ֆորդ Տրանզիտ մակնիշի, 823LL70 պետհամարանիշի ավտոմեքենայով համայնքի դպրոցահասակ երեխաներին Հայստանի Հանրապետության տարածքում ծառայություններ մատուցելուց 30% զեղջի արտոնություն տրամադրելու մասին,
15. N զորամասի հրամանատար՝ գնդապետ Վ. Յայլոյանի գրությունը քննարկելու և Արենի համայնքի սահմանային դիրքերը ամրապնդելու և շինարարական աշխատանքներին աջակցելու նպատակով տեխնիկա, դիզելային վառելիք և գումար հատկացնելուն համաձայնություն տալու մասին, (չզեկուցվող հարց) |