Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջներով, Արենի համայնքի ավագանին որոշում է. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 19,43495հա հողամասը (ծածկագիրը՝ 10-008-0101-, հողատեսքը՝ արոտավայր) մրցույթով, 25 տարի ժամկետով հատկացնել վարձակալությամբ: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանել հողամասի անշարժ գույքի հարկի դրույքաչափից ոչ պակաս՝ 20 000 ՀՀ դրամ:
|