Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 167-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 16․11․2018ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 108 և ԹԻՎ 109 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝  Արենի համայնքի ավագանին որոշում է՝

 

1․ Արենի համայնքի ավագանու 16.11.2018թվականի <<Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող և Արփա գետի ափամերձ տարածքների վրա առկա չորացած ծառերը Արենի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին որպես վառելափայտ տրամադրելու համաձայնություն տալու և վճար սահմանելու մասին>>թիվ 108-Ա որոշման 2-րդ մասի մեջ <<վեց հազար>> բառերը փոխարինել <<տասներկու հազար>> բառերով։ 

2․ Արենի համայնքի ավագանու 16.11.2018թվականի <<Արենի համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող վարձակալությամբ տրված հողամասերի վրա առկա դեկորատիվ ծառերը հատելու համաձայնություն տալու և 1խմ-ի համար վճար սահմանելու մասին>> թիվ 109 որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ․

1) Որոշման վերնագրում <<հանդիսացող>>  բառից հետո ավելացնել <<կամ>> բառը։

2) Որոշման 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ կերպ՝

Հատված ծառերի  1խմ-ի համար  սահմանել վճար.

1) Վարձակալությամբ տրամադրված հողամասերի համար

  ա/ Քաղաքացու կողմից աճեցված որպես շինափայտ հատված ծառերի  համար՝ վեց հազար ՀՀ դրամ,

  բ/  Մինչև հողամասի վարձակալությամբ տրամադրվելը տնկված ծառերի համար որպես շինափայտ՝ տասնհինգ հազար ՀՀ դրամ,

   գ/ Որպես վառելափայտ՝ տասներկու հազար ՀՀ դրամ: 

2) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա որպես շինափայտ հատված ծառերի  համար քսան հազար ՀՀ դրամ։

3 ) Ծառահատման և տեղափոխման բոլոր աշխատանքները իրականացվում են դիմումատուի միջոցներով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner