Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Արենի համայնքի ավագանու 20-ը մայիսի 2021 թվականի թիվ 8 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Արենի համայնքի ավագանու 20.05.2021 թվականի թիվ 8 նիստի օրակարգը հաստատելու մասին
2. Արենի համայնքի ավագանու 30.04.2021թվականի թիվ 056 և 16.04.2021թվականի թիվ 043 որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելուն համաձայնություն տալու մասին
3. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող Արենի բնակավայրի նախկին համայնքապետարանի շենքի 2-րդ հարկից 68.4 քմ ընդհանուր մակերեսով տարածքը Մանկական զարգացման հիմնադրամին անվարձահատույց հատկացնելուն և շինության վերանորոգման համար ներդրվելիք գումարի չափը հաստատելուն համաձայնություն տալու մասին:
4. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ՍՆՏԶ ԼՖ (սոցիալական ներդրումների և տեղական զարգացման լրացուցիչ ֆինանսավորում) ծրագրի բաղադրիչ 2-ի մեկնարկի համար նախաձեռնող խմբի կազմը հաստատելու մասին:
5. Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին:
|