Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 32-րդ կետի պահանջներով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Արենի համայնքի 2020 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը՝ համաձայն սույն որոշման 1-43 հավելվածների,
2. Սույն որոշման 44 հավելվածով հաշվառված ոչ պիտանի գույքը դուրս գրել և սահմանված կարգով ոչնչացնել:
3. Սույն որոշման թիվ45 հավելվածով հաշվառված և իրենից արժեք ներկայացնող գույքը վերագնահատել և գնման նախապատվության իրավունքով առաջարկել գույքը տնօրինող կամ ի պահ տրված քաղաքացիներին գնել այն: Քաղաքացիների կողմից գնման առաջարկը չընդունելու դեպքում գույքը օտարել՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |