Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 003-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2011թ. «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտեվորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-ն ու հայաստանի հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով «ՀՀ վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող  միջգերատեսչական հանձնաժողովի» 12/12/2023թ.-ի  N 2/փ-456 և 10․01․2024թ․-ի N 2/փ-12 դրական եզրակացությունները  Արենի համայնքի ավագանին որոշում է.

 1. Արենի համայնքի Արենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող,  Արթուր Թևոսի Կարապետյանին և Արուս Վարդանի Ներսիսյանին  ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող  0.43925 հա գյուղատնտեսական  նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0.0341 հա  (հողատեսքը՝ վարելահող, կադաստրային ծածկագիրը՝ 10-008-0112-0130) հողամասի  նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ բնակելի  կառուցապատման գործառնական նշանակության:

2. Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Արշավիր Եղիազարի Պողոսյանին  սեփականության իրավունքով պատկանող  1,23327 հա գյուղատնտեսական  նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0.21834 հա  (հողատեսքը՝ խոտհարք, կադաստրային ծածկագիրը՝ 10-012-0156-0022) հողամասի  նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ հասարակական  կառուցապատման գործառնական նշանակության:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner