Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և 83-րդ հոդվածի պահանջներով, և համաձայն Հայաստանի Հանրապետության «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի Արենի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Արենի համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեն.
1) մուտքային մասով` 835 246 702 ՀՀ դրամ, որից՝
ա) սեփական մուտքեր՝ 146 037 400 ՀՀ դրամ,
բ) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ՝ 339 845 400 ՀՀ դրամ,
գ) պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/ 349 363 902 ՀՀ դրամ,
2) ծախսային մասով՝ 963 079 530,7 ՀՀ դրամ,
Բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը՝
- վարչական մաս` 36 816 124.1 ՀՀ դրամ, որը ամբողջությամբ հատկացնել ֆոնդային բյուջե,
- ֆոնդային մաս` 51 016 704.6 ՀՀ դրամ,
Անշարժ գույքի օտարումից մուտքեր՝ 40 000 000 ՀՀ դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` հատված 1
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` հատված 2
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` հատված 3
5. Հաստատել բյուջեի տարեսկզբի հավելուրդը կամ պակասուրդը` հատված 4
6. Հատատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները` հատված 5
7. Սահմանել որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:
|