Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 121-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 13 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով՝ Արենի համայնքի ավագանին որոշում է.

 

Հաստատել Արենի համայնքի ավագանու 12-ը հոկտեմբերի 2023 թվականի թիվ 13 հերթական  նիստի հետևյալ օրակարգը.

1. Արենի համայնքի ավագանու 12.10.2023 թվականի թիվ 13 նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. 18-ը հունվարի 2023 թվականի «Արենի համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 005-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և որոշմամբ հաստատված բյուջեում վերաբաշխում կատարելու մասին:

3. Հայաստանի Հանրապետության և Արենի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդ-վաճառքով օտարելու մասին:

4. Արենի համայնքի մանկապարտեզների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

5. 2023թվականի առաջին ինը ամիսների ընթացքում Արենի ՀՈԱԿ-ի կողմից կատարված ծախսերի հաշվետվությունը ի գիտություն ընդունելու մասին:

 6. Արենի համայնքի ղեկավարի 2023թվականի տարեկան բյուջեի կատարման 3-րդ եռամսյակի հաշվետվությունը ի գիտություն ընդունելու մասին:

7. Արցախի Հանրապետությունից տեղահանված և Արենի համայնքում ժամանակավորապես բնակություն հաստատած ընտանիքների երեխաներին ծնողական վճարներից ազատելու մասին:

8. Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի շրջանակներում Արենի համայնքում իրականացվող դրամշնորհային ծրագրից 20000/ քսան հազար/ դոլարին համարժեք ՀՀ դրամ    Արցախի Հանրապետությունից  բռնի տեղահանված ընտանիքներին հումանիտար օգնություն տրամադրելուն հավանություն տալու մասին:

9. Արենի համայնքի Ռինդ բնակավայրի բնակիչ Արտավազդ Անիբարի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող KIA SORENTO 3.5 մակնիշի 34SR201 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկից ազատելու մասին:

10. Արենի համայնքի  վարչական տարածքում գտնվող, համայնքային և քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  հողմասերի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին:

11. Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրի  վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության  հողմասերի նպատակային նշանակությունը փոխելուն համաձայնություն տալու մասին:

12. Արենի համայնքի սոցիալապես անապահով անձանց դրամական աջակցություն ցուցաբերելու մասին:

13. Արենի համայնքի ավագանու 10.07.2023թվականի թիվ 80-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով, վարձակալությամբ հատկացնելու մասին:

14. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և  ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող <<Լավ կառավարում հանուն տեղական զարգացման>>  ծրագրի շրջանակներում Աղավնաձո րբնակավայրի սպորտդահլիճի վերոնորոգում և կահավորում ծրագրի նպատակով արտաբյուջետային հաշիվ բացելուն համաձայնություն տալու մասին

15. Արենի համայնքի վարչական տարածքում բնապահպանական գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից 2024թվականին համայնքում իրականացվելիք ծրագրերի և ներդրումների մասին:

 16. Արենի համայնքի ավագանու հերթական նիստի օր նշանակելու մասին:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner