Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Արենիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 141-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արենի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
<<ՅՈՒԼԻ ԴԱԼԻ>> ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՉԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ 0,1ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ընկերության կողմից շահագործվող հանքավայրը գտնվում է հանրապետական նշանակության Հ-40 ավտոճանապարհից զգալի հեռավորության վրա և անձրևային եղանակներին ծանր բեռնատար ավտոմեքենաները հնարավորություն չունեն հասնել հանքավայր հանքանյութ տեղափոխելու նպատակով, Արենի համայնքի ավագանին որոշում է.

1․ Հարգել Արենի համայնքում հանքարդյունաբերական գործունեություն իրականացնող <<Յուլի Դալի>> ՍՊ ընկերության տնօրեն Լիլիթ Փաշինյանի գրությունը և Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի վարչական տարածքում, Հ-40 ավտոմայրուղուց դեպի ընկերության հանքավայր տանող ճանապարհի հարակից տարածքում 0,1հա գյուատնտեսական նշանակության  այլ հողատեսք, 3 տարի ժամկետով, տարեկան 50 000 ՀՀ դրամ վարձավճարով հատկացնել  <<Յուլի Դալի>> ՍՊ ընկերությանը՝ հանքանյութ պահեստավորելու և տեղափոխելու նպատակով։

2․ Հողամասը համայնքին վերադարձնելուց ընկերությունը պարտավոր է տարածքը ամբողջությամբ հարթեցնել և վերադարձնել նախկին տեսքի։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՍԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի 15 փ., շ. 3
0281-6-00-01
areni.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50859877@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner